Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին զգալի ներդրում է կատարում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության համար

ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում Հյուսիսատլանտյան դաշինքն օգտագործում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի միջանցքը՝ Աֆղանստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների համար, ինչը նշանակալի ներդրում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության հաջողության գործում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտոնբերգն այս մասին հայտարարել է դաշինքի 70-ամյակի կապակցությամբ ՆԱՏՕ-ի Արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ ունեցած ելույթում, որը տեղ է գտել Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Իր խոսքում Ստլտենբերգը նշել է , որ Ադրբեջանը «ՆԱՏՕ-ի մտերիմ գործընկերն է և սերտորեն համագործակցում է Դաշինքի հետ միջազգային խաղաղության և անվտանգության հաստատման գործում»:

«Ադրբեջանը ռազմական ուժով և մուլտիմոդալ տարանցմամբ կարևոր ներդրում է անում «Վճռական աջակցություն» առաքելությունում»,- ասել է Ստոլտենբերգը:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը շահագործման է հանձնվել 2017 թվականի հոկտեմբերի 30-ին:

Նախնական փուլում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բեռնափոխադրումների ծավալը նախատեսվում է տարեկան 5 մլն տոննա, հետագայում ենթադրվում է բեռնափոխադրումների ծավալի ավելացում մինչև 15-17 մլն տոննա բեռ:

ԲԹԿ երկաթուղու շինարարության նախագծով նախատեսվում էր 98 կմ երկարությամբ Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարությունը, որից 68 կմ Թուրքիայում, 30 կմ Վրաստանում, ինչպես նաև՝ Վրաստանում Ախալքալաքի-Թբիլիսիի 183 կիլոմետր հատվածի վերակառուցումը: Վրացական հատվածի շինարարությունը ֆինանսավորել է Ադրբեջանը՝ այդ երկրին տրամադրելով 775 մլն դոլար ընդհանուր գումարով երկու արտոնյալ վարկ:

Ամենաթարմ