Բաքուն դիմել է Google-ին՝ պահանջելով հեռացնել Արցախի բնակավայրերի հայերեն անվանումները

Ամենադիտվածներ

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես դիմել է Google ընկերությանը, որպեսզի վերջինս հեռացնի՝ Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների հայերենով անվանումները։

Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան, իսկ վերջինիս խոսքերը փոխանցում է RIA-ն։

Նշենք, որ Google Maps հավելվածում Արցախի տարածքները, այդ թվում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցածները, գրված են և հայերեն, և ադրբեջաներեն։

Աբդուլաևան ասել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ընկերության ղեկավարությանը հղված նամակում գրել է տվյալ տարածքների ադրբեջանական «պաշտոնական» անվանումները։

Ամենաթարմ