ԱՄՆ-ն անհանգստացած է կուսակցությունների մասին Ադրբեջանի վերջերս ընդունած օրենքով։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
«Իշխանություններին կոչ ենք անում հաշվի առնել Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաջարկները և հարգել հիմնարար ազատությունները, այդ թվում՝ հավաքների իրավունքը»,- գրել է Փրայսը: