fbpx
Աշխարհ

Բաքվում ընդդիմությունը քննարկում է կազմակերպել

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Այսօր Բաքվում, «Մուսավաթ» կուսակցության շտաբում, տեղի է ունեցել կլոր սեղան քննարկում ընդդիմության առաջնորդների մասնակցությամբ: Կլոր սեղանին մասնակցել են «Մուսավաթ» կուսակցության նախագահ Արիֆ Հաջիլին, «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին, «Ազգային ռազմավարական մտքի կենտրոն»-ի ղեկավար Իսա Գամբարը, քաղաքական վերլուծաբան Հիքմեթ Հաջիզադեն, «Թուրան» գործակալության տնօրեն Մեհման Ալիևը, առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովը և նախկին վարչապետ Փանահ Հուսեյնը:

Այս կազմը բավականին հատկանշական կազմ է, քանի որ գրեթե բոլորն էլ 90-ականների իշխանության ներկայացուցիչ են: Կլոր սեղան-քննարկմանը հրավիրված են եղել նաև «Հանրապետական այլընտրանք» կուսակցության նախագահ Իլքար Մամմեդով, «Ժողովրդական կուսակցություն» նախագահ Փանահ Հուսյենովը , ովքեր նախապես հաստատել էին իրենց մասնակցությունը ,սակայն չէին ներկայացել: Կլոր սեղան-քննարկման ժամանակ քննարկվել է Ադրբեջանի ներքին քաղաքական ստեղծված իրավիճակը, այդ իրավիճակից դուրս գալու ճանապարհները և այլն: Քննարկումը ուղեկցվել է իշխանության հասցեին բավականին սուր քննադատական ելույթներով»:

https://www.facebook.com/kilkiahayastan/posts/926177154428893

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ