fbpx
Աշխարհ

Հրապարակվել է Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպանի՝ Թրամփի դեմ տված ցուցմունքը

Հրապարակվել են Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի և ԱՄՆ պետքարտուղարի նախկին ավագ խորհրդական Մայք Մաքինլիի ցուցմունքների սղագրությունները: Այս մասին հաղորդում է РБК-ն։

Այսպես, Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը հայտարարել է, որ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին 2018 թվականի վերջում փորձել է ապահավատարմագրել իրեն անհայտ «ուկրաինացի պաշտոնյաների» անունից։ Նա հիշել է միայն մեկ անձի անուն՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին, որն իր անհանգստությունն է հայտնել՝ Ուկրաինայի՝ ԱՄՆ-ի քաղաքականությանը հնարավոր ներգրավվածության մասին։

Յովանովիչը նաև նշել է, որ Ջուլիանին փորձել է շրջանցել Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին ԱՄՆ-ի մուտքի վիզա տրամադրելու արգելքը: Իսկ ԵՄ-ում ԱՄՆ-ի դեսպան Գորդոն Սոնդլանդը, որին դիմել են դիվանագետները խորհուրդներով, խնդրել է նրան Թրամփի մասին ավելի դրական թվիթներ գրել:

Նշենք, որ նախկինում ԶԼՄ-ները հրապարակում էին միայն Կոնգրեսի առաջ ցուցմունք տված անձանց ելույթի խոսքը, իսկ հարցերի պատասխանները չէին հրապարակվում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ