Բարսան 55 միլիոնով ձեռք կբերի Ֆերան Տորեսին

Ամենադիտվածներ

«Բարսելոնան» ու «Մանչեսթեր Սիթին» հասել են համաձայության՝ անգլիական ակումբի հարձակվող Ֆերան Տորեսի տրանսֆերի շուրջ։

Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նա նշում է, որ «Բարսան» 55 միլիոն եվրո կվճարի «Մանչեսթեր Սիթիին»՝ Տորեսի տրանսֆերի համար։

Ըստ աղբյուրի՝ Տորեսը 5 տարվա պայմանագիր է կնքելու կատալոնական ակումբի հետ։

Ռոմանոյի տվյալներով՝ տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին։

Ամենաթարմ