fbpx
Առողջապահություն

Կայացել է տուբերկոլոզի տարածաշրջանային ծրագրի փակման համաժողովը

Տեղի է ունեցել տարածաշրջանի 11 երկրների, այդ թվում` Հայաստանի մասնակցությամբ, Մոլդովայի PAS գիտաhետազոտական կենտրոնի, ԱՀԿ եվրոպական գրասենյակի և «Տուբերկուլոզ-Եվրոպա» կոալիցիայի` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տուբերկուլոզի տարածաշրջանային ծրագրի (TB-REP-2) փակման համաժողովը:

Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

«Միջոցառմանը մասնակցել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

2019 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակներում մեր մասնագետների փորձագիտական խմբերի կողմից կատարվել են 2021-2026 թթ. տուբերկուլոզի վերացմանն ուղղված ազգային ծրագրի, առողջապահական ծառայությունների համապարփակ ծածկույթի հայեցակարգի, հակատուբերկուլոզայի ծառայությունների ստանդարտ փաթեթի մշակման, տուբերկուլոզի խնամքի հիվանդակենտրոն մոդելների` ներառյալ դեղակայուն տուբերկուլոզի բուժման կարճաժամկետ ռեժիմների, տեսահսկվող բուժման ծրագրի ներդրման աշխատանքներ, ինչպես նաև COVID-19 համավարակին արձագանքման միջոցառումներ:

Լենա Նանուշյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել տարածաշրջանային ծրագիրն իրականացնողներին նախորդ երեք տարվա ընթացքում առողջապահության համակարգին ցուցաբերված աջակցության համար և հույս հայտնել, որ կստեղծվեն տեխնիկական աջակցության նոր հնարավորություններ տուբերկուլոզի հայտնաբերումն ու արդյունավետ բուժումն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար:

Փոխնախարարն ընդգծել է տուբերկուլոզի նկատմամբ խոցելի` աշխատանքային միգրանտների շրջանում տուբերկուլոզի դեմ պայքարին ուղղված միջերկրային և տարածաշրջանքային հարթակների ստեղծման, տուբերկուլոզի ոլորտում գիտահետազոտական աշխատանքների իրականացման, առողջապահության համակարգի, մասնավորապես` առողջության առաջնային պահպանման օղակի ամրապնդման, ինչպես նաև համայնքահեն կազմակերպությունների կարողությունների ամրապնդման կարևորությունը», – ասված է տարածված հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ