Կատալոնական «Բարսելոնայի» մարզչի պաշտոնում Չավիի նշանակվելու հավանականության մասին խոսակցությունները ամենաակտիվներից են վերջին օրվա ընթացքում։
Չավին այս պահի դրությամբ հանդիսանում է «Ալ-Սաադի» գլխավոր մարզիչը ու ակումբը «Բարսայից» 1 միլիոն եվրո փոխհատուցում է ակնկալում իսպանացու հեռանալու կապակցությամբ։
Սակայն «Բարսան» պատաստ չէ վճարել այդ փոխհատուցումը ու ակնկալում է, որ Չավին ինքը կբանակցի ակումբի հետ և անվճար կհեռանա «Ալ-Սաադից»։
Այս մասին գրում է RAC1-ը։
Նշվում է, որ կատալոնական ակումբը չի քննարկելու Չավիի հետ պայմանագրի մանրամասները, մինչև նրա անվճար հեռանալու հարցերը չլուծվի։
Իրավիճակը, մեծ հաշվով, անհասկանալի է մնում։
