Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ֆիլիպե Կոուտինյոն կշարունակի հանդես գալ ներկայիս ակումբի կազմում։
Այս մասին հայտնում է ESPN-ն։
Նշվում է, որ «Բարսայի» ղեկավարությունը մտադիր չէ Կոուտինյոյին հրաժեշտ տալ ձեմռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, քանի որ նրանից գոհ է անձամբ Ռոնալդ Կումանը, ով մարզում է թիմը։
Ըստ աղբյուրի՝ 28-ամյա բրազիլացին նույնպես չի ցանկանում լքել կատալոնցիների շարքերը ու ուրախ է, որ մրցաշրջանն ավարտելու է «Բարսելոնայի» կազմում։

