Բարսան հրաժեշտ կտա 3 հարձակվողի

Ամենադիտվածներ

Կատալոնական «Բարսելոնան» ամռանը հրաժեշտ է տալու իր հարձակվողներից 3-ին՝ Մեմֆիս Դեպային, Լյուկ Դե Յոնգին ու Մարտին Բրեյթվեյթին։

Այս մասին հայտնում է Diario Sport-ը։

Նշվում է, որ նշված ֆուտբոլիստները չեն տեղավորվում Չավիի խաղային սխեմայում՝ յուրաքանչյուրը տարբեր պատճառով։

Ըստ աղբյուրի՝ «Բարսայի» համար կատարյալ կլինի, եթե թիմի հարձակողական եռյակն ամռանը կազմեն Էրլինգ Հալանդը, Ֆերնան Տորեսն ու Անսումանե Ֆատին։

Ամենաթարմ