«Բարսելոնան» կարող է բաց թողնել «Ատլետիկո Պարանաենսեի» 18-ամյա հարձակվող Վիտոր Ռոկեին:
Ըստ Mundo Deportivo-ի, «Արսենալն» այժմ ունի Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստին ձեռք բերելու լավագույն հնարավորությունները: Նրանով հետաքրքրված է նաև «Չելսին»։
Ինքը՝ ֆուտբոլիստը, ցանկանում է խաղալ «Բլաուգրանայում», սակայն նրա հայրն ու գործակալը կենտրոնացած են Պրեմիեր լիգայի ակումբի հետ գործարք կնքելու վրա։ Այժմ նրանք Լոնդոնում են, բայց մտադիր են այցելել նաեւ Իսպանիա։
Հնարավոր տեղափոխության մեջ մեծ դեր ունի «Արսենալի» մարզական տնօրեն Էդու Գասպարը, ով արդեն մի քանի ամիս է շփվում է ֆուտբոլիստի թիմի հետ և լավ աշխատավարձ է առաջարկում։
«Արսենալը» ցանկանում է ձեռք բերել նաև «Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիային, թեև նա ձմռանը հրաժարվել է տրանսֆերից։
