Կատալոնական «Բարսելոնան» տասնյակ միլիոնավոր եվրոներ չի վճարել թիմի աստղ Լիոնել Մեսսիին ու պարտք է մնացել վերջինիս։
Այս մասին հայտնում է Marca պարբերականը։
Նշվում է, որ հունվարի ավարտ՝ «Բարսան» պետք է 72 միլիոն եվրո վճարեր Մեսսիին, բայց դրա փոխարեն վճարել է ընդամենը 8,5 միլիոն եվրո։ Այսպիսով՝ ակումբը ֆուտբոլիստին պարտք է մնացել 63 եվրոյից ավելի։