Կատալոնական «Բարսելոնան» ճնշում է գործադրում թիմի ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեի նկատմամբ, որ վերջինս երկարաձգի պայմանագիրը ակումբի հետ։
Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Ըստ աղբյուրի՝ Դեմբելեին սպառնում են, որ եթե նա չստորագրի երկարաձգման պայմանագիրը, ապա նրան դուրս կթողնեն հայտացուցակից։
Հիշեցնենք, որ նա վնասվածք է ստացել Ֆրանսիայի հավաքականում ու այս պահին վերականգնողական փուլում է։
Նշենք, որ Դեմբելեի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը։

