Ժերար Պիկեն խոսել է «Բարսելոնայի» ֆինանսական խնդիրների մասին.
«Ուրախ եմ, որ հեռացա, քանի որ «Բարսային» տեղ տվեցի աշխատավարձի ցուցակում: Բայց կարծես թե, չնայած դրան, դեռևս կան ֆինանսական խնդիրներ։ Հետաքրքիր է՝ հիմա ով պետք է գնա։
Նրանք ասացին, որ մենք` ես, Բուսկետսը, Ալբան պատասխանատու ենք մեր աշխատավարձերի համար։ Հիմա մենք բոլորս գնացել ենք, և նրանք դեռ չեն կարողանում խաղացողներ ձեռք բերել»,- ասել է «Բարսայի» նախկին պաշտպանը:
Ավելի վաղ Լիոնել Մեսսին հայտարարել էր, որ ՊՍԺ-ից հեռանալուց հետո կարիերան կշարունակի Ինտեր Մայամիում, այլ ոչ կատալոնական ակումբում։

