Transfer News Live պարբերականի տեղեկություններով՝ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի հետ։
Կատալոնական ակումբի ղեկավարը համոզված է, որ Ալվարեսը համապատասխանում է «Կապտանռնագույնների» փիլիսոփայությանը։ Transfermarkt-ը արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։
«Քաղաքայինների» կազմում 24-ամյա հարձակվողը անցկացրել է 103 հանդիպում՝ դառնալով 36 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։