Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է դադարի ընթացքում կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձերը 70 տոկոսով։
Այս մասին հաղորդում է Marca-ն։ Նշվում է, որ այս որոշումն ընդունվել է խաղացողների կամքին հակառակ, ովքեր համաձայնել են աշխատավարձի առավելագույնը 50 տոկոսով կրճատմանը։
Ըստ աղբյուրի՝ դադարից հետո ակումբը ամբողջությամբ կվճարի ֆուտբոլիստների պայմանագրով նախատեսված աշխատավարձերը։

