90 միլիոն եվրոյի առաջարկ ստանալու դեպքում «Բարսելոնան» պատրաստ է հրաժարվել Ֆիլիպե Կոուտինյոյի ծառայություններից:
Ակումբը պատրաստվում է կիսապաշտպանի տրանսֆերի վաճառքից ստացվելիք գումարով ձեռք բերել Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին:
Հայտնենք, որ «Բավարիան», ով մտադիր էր ձեռք բերել Կոուտինյոյի տրանսֆերը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, հրաժարվել է այդ մտքից: Այժմ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին» և փորձում է համաձայնության գալ ֆուտբոլիստի հետ պայմանագրի կետերի հարցում:
Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: