«Բարսելոնան» շարունակում է փորձեր անել՝ ձեռք բերելու «Ինտեր»-ի հարձակվող Լաուտարո Մարտինեսին։
Այնուամենայնիվ, արգենտինացու՝ կատալոնական ակումբ տեղափոխվելու հավանականությունը ցածր է։
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, եթե կատալոնական ակումբը ձեռք չբերի Լաուտարոյին, «Բարսան» տրանսֆերային սլաքներն ուղղելու է դեպի «ՊՍԺ»-ի հարձակվող Դոնյել Մալենը։
Նշենք, որ 20-ամյա հոլանդացին արդյունավետ մրցաշրջան է անցկացնում։ Հոլանդիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել նաև այն մասին, որ հավանական է Նեյմարի՝ «Բարսելոնա» վերադարձը։ Այս հանգամանքը ևս ազդում է Մարտինեսի նկատմամբ տրանսֆերային հետաքրքրվածության նվազեցման վրա։