«Բարսելոնան» պետք է մի քանի խոշոր վաճառք իրականացնի մինչև մրցաշրջանի ավարտը, որպեսզի խուսափի ֆինանսական խնդիրներից։ Այս մասին հաղորդում է ESPN-ը:
Ինչպես փոխանցում է աղբյուրը, կատալոնական ակումբ առնվազն 124 միլիոն եվրո ստանալու անհրաժեշտություն ունի։ Ակումբի ղեկավարությունը հատկապես մեծ հույսեր ունի՝ կապված Ֆիլիպե Կոուտինյոյի հետ, որը, ինչպես ակնկալվում է, կարող է 120 միլիոն եվրոյով տեղափոխվել «Բավարիա»:
Բացի դրանից՝ «Բարսելոնան» պատրաստ է նաև բանակցել խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչի վերաբերյալ, որն այլևս առանցքային դեր չունի թիմում: