Sport.es-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» Նեյմարին ձեռք բերելու նոր պլան է մշակել:
Ըստ աղբյուրի՝ կատալոնացիները ցանկանում են մեկ տարով վարձակալել Նեյմարին՝ 2020-ի ամռանը տրանսֆերը գնելու պարտադիր պայմանով: Այսպիսի մանյովրի պատճառն այն է, որ «Բարսելոնան» ներկա պահին չունի միջոցներ ՊՍԺ-ի հարձակվողի դիմաց մեծ գումարներ վճարելու համար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ կատալոնական ակումբը 120 միլիոն եվրոյով ձեռք բերեց Անտուան Գրիզմանին: