«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի ապագայի մասին, որի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվել է: Կողմերը մինչև հիմա չեն կարողանում համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման շուրջ:
Սիմեոնեն ասել է, որ լիգայի համար ամենալավ տարբերակը լավագույններին չկորցնելն է։
«Կրիշտիանուին մենք արդեն կորցրել ենք, և ես հույս ունեմ, որ ամբողջ Իսպանիային, և մասնավորապես ֆուտբոլային հանրությունը, կկարողանան վայելել Մեսսիի խաղն այս երկրում: Դրա համար «Բարսելոնան» պետք է լուրջ ջանքեր գործադրի և անի այն ամենն, ինչ պետք է, որպեսզի Լիոնելը խաղա թիմում»,-ասել է Սիմեոնեն։
Այս մասին տեղեկանում ենք AS-ից:
