Սպորտ

Բարսելոնան շահույթով է ավարտել 2021/22 ֆինանսական տարին

coat of arm

«Բարսելոնան» շահույթով է ավարտել 2021/22 ֆինանսական տարին։

Այսօր կատալոնացիները ակումբի անդամների համագումարից առաջ ներկայացրել են իրենց ֆինանսական արդյունքները։

Անցած մրցաշրջանի բյուջեում ակումբի եկամուտները կազմել են 765 միլիոն եվրո, իսկ ծախսերը՝ 784 միլիոն եվրո: 2021/22 ֆինանսական տարում կատալոնացիների փաստացի եկամուտը կազմել է 750 միլիոն եվրո, իսկ իրական ծախսերը՝ 856 միլիոն։

Առաջին ֆինանսական լծակի կիրառումը` առաջիկա 25 տարիների հեռուստատեսային իրավունքների 10%-ի վաճառքը ամերիկյան Sixth Street ընկերությանը, «Բարսային» բերեց 267 միլիոն եվրո եկամուտ։

«Բլաուգրանայի» զուտ շահույթը հարկերը հանելուց հետո կազմել է 98 մլն եվրո։

Տարվա ընթացքում «Բարսան» կրճատել է աշխատավարձերը գրեթե 100 միլիոն եվրոյով՝ 2020/21 մրցաշրջանի 617 միլիոնից մինչև 518 միլիոն՝ 2021/22 մրցաշրջանում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ