Բարսելոնան վերջին րոպեներին փրկվեց պարտությունից

Հրապարակող՝

Ճանապարհային «կանաչ» նշաններ՝ Երևանում

Ամենադիտվածներ

Լա Լիգայի հերթական տուրում «Բարսելոնան»  հյուրընկալվել էր «Վիլյառեալին»: Հանդիպումն ավարտվեց գերարդյունավետ ոչ-ոքի՝ 4:4 հաշվով:

Հանդիպման հաշիվը բացվեց 12-րդ րոպեին, երբ Մալկոմի փոխանցումից հետո գոլ խփեց Ֆիլիպե Կոուտինյոն:16-րդ րոպեին Արտուրո Վիդալի փոխանցումից հետո Մալկոմը կրկնապատկեց հյուրերի առավելությունը:

«Վիլյառեալը» 23-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը,գոլի հեղինակ դարձավ Սամուել Չուկվեզեն:50-րդ րոպեին Կառլ Տոկո Էկամբին հավասարեցրեց խաղի հաշիվը:62-րդ րոպեին Վիսենտե Իբորան հաշիվը դարձրեց 3:2: «Վիլյառեալի» 4-րդ գոլը 80-րդ րոպեին խփեց Կառլոս Բական:

86-րդ րոպեին «Վիլյառեալը» մնաց 10 հոգով։ Երկրորդ դեղին քարտը ստացավ Ալվարո Գոնսալեսն ու հեռացվեց խաղադաշտից:

Լիոնել Մեսսին 90-րդ րոպեին հաշիվը կրճատեց:Հանդիպման  ավելացված 3-րդ րոպեին Լուիս Սուարեսը դարձավ գոլի հեղինակ և փրկեց «Բարսելոնային» պարտությունից:

https://streamable.com/bsuc8

Ամենաթարմ