fbpx
Սպորտ

Բարսելոնայի փոխնախագահն անդրադարձել է Նեյմարի իսպանական ակումբ տեղափոխվելուն

«Բարսելոնայի» փոխնախագահ Ժորդի Կարդոները անդրադարձել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ իսպանական ակումբ վերադառնալու մասին լուրերին:

«Նեյմարը դժգոհ է և ցանկանում է փոխել թիմը։ Բայց ստեղծված իրավիճակը պետք է լուծել Փարիզում։ Մենք նրա հետ չենք շփվել, քանի որ շատ ենք հարգում ՊՍԺ-ին։ Եթե մի օր մեզ հնարավորություն տրվի, մենք դա կանենք։ Սակայն այժմ նրա վերադարձը հնարավոր չէ», – ասել է նա: Այս մասին հայտնում է skysports.com-ը:

Հիշեցնենք՝ տեղեկություն էր տարածվել, որ Իսպանիայի գործող չեմպիոնը պայմանավորվել է 27-ամյա բրազիլացու մեկ տարվա վարձակալության մասին։

Նշենք, որ Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2 տարի առաջ՝ 222 միլիոն եվրոյով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ