fbpx
Առողջապահություն

Արցախում բարդանում է կորոնավիրուսային իրավիճակը․ մեկ օրում 3 մարդ է մահացել

Արցախի Հանրապետությունում Հոկտեմբերի 31-ին կատարվել է կորոնավիրուսի 180 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է քովիդի 68 նոր դեպք, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 150 վարակակիր: Նրանցից 20-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 68-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Մեկ օրվա ընթացքում գրանցվել է 3 մահվան դեպք։:

Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16935 քաղաքացու հետազոտություն, որից 2108-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ