Երգչուհի Շերը Twitter-ում վիճահարույց գրառում է կատարել՝ ի հիշատակ թագուհի Եղիսաբեթ II-ի, ով մահացել է սեպտեմբերի 8-ին։ Երգչուհու երկրպագուներին զարմացրել է էմոջիների ընտրությունը, որով նա ուղեկցել է հրապարակումը, հայտնում է New York Post-ը։
Երգչուհին ջերմ խոսքեր է գրել Եղիսաբեթ II-ի մասին՝ հիշելով նրանց անձնական հանդիպումը 1988թ.-ին։
«Ես ցավում եմ թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան կապակցությամբ։ Պատիվ եմ ունեցել անձամբ հանդիպել նրան։ Հիշում եմ, որ մեր հանդիպման ժամանակ նա իրոք հետաքրքրված էր ինձ հետ խոսելով։ Նա իսկական էր (այս վայրում Շերը դրել է կովի պատկերով էմոջիը), և նա ուներ հումորի հիանալի զգացում»,- գրել է Շերը։
Արտիստուհու երկրպագուները փորձել են պարզել կովի էմոջի օգտագործելու պատճառները։ Պարզվել է, որ Շերը սխալ է թույլ տվել. նա սխալ է մեկնաբանել GOAT հապավումը (Greatest Of All Time ՝ «բոլոր ժամանակների մեծագույնը», անգլերեն «այծ» բառի համանունն է՝ այն շփոթելով «сow» (կով) բառի հետ:
Դրանից հետո երգչուհու թվիթը վիրուսային է դարձել համացանցում և դարձել երկրպագուների կատակների առարկա։
