Sport.es-ի հաղորդմամբ «Բարսելոնան» մտադիր է 17-ամյա Անսումանե Ֆատիի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգել։
Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ Կատալոնական ակումբը ցանկանում է բարելավել պայմանագիրը՝ բարձրացնելով Ֆատիի աշխատավարձը։
«Բարսելոնայի» նպատակն այն է, որ որիշ ակումբներ չկարողանան քայլեր ձեռնարկել Ֆատիին ձեռք բերելու համար։
Մինչ այս ֆուտբոլիստով հետաքրքրվել է «Մանչեսթեր Յունայթեդը»։