Բարսելոնայի դարպասահն ասել է, թե ինչքան աշխատավարձ է ուզում ստանալ

Հրապարակող՝

Վարագավան գյուղի բնակիչը գնացել է անտառ և չի վերադարձել

Հայտնի է դարձել, թե որքան աշխատավարձ է ցանկանում ստանալ Մարկ-Անդրե տեր Շտեգենը «Բարսելոնա» հետ նոր պայմանագիր կնքելուց հետո:

Ըստ Marca-ի, գերմանացի ֆուտբոլիստը ցանկանում է վաստակել տարեկան 18 միլիոն եվրո՝ հարկային վճարումները կատարելուց հետո։

Կատալոնական ակումբի համար դժվար է կատարել նմանատիպ պահանջներ, հատկապես` կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված ճգնաժամի պայմաններում:

«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել դարպասապահի հետ պայմանագիրը, բայց պատրաստ չէ նրան վճարել պահանջածի չափով: Իսկ ավելի վաղ տեղեկություններ կային, որ գերմանացին ցանկանում է տարեկան 10 միլիոն եվրո վաստակել:

Միևնույն ժամանակ, հարցականի տակ է մնում նաև «Բարսելոնայի» պահեստային դարպասապահ Նետոյի ապագան: Եթե կատալոնացիները շուրջ 20 միլիոն եվրոյի առաջարկ ստանան, ապա բրազիլացին կլքի ակումբը:

Երկու դարպասապահների հետ կապված անորոշության պատճառով «Բարսելոնան» սկսեց փոխարինողներ որոնել: Թեկնածուներից մեկը «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանն է, որի համար ակումբը ստիպված կլինի վճարել մոտ 30 միլիոն եվրո:

Ամենաթարմ