«Բարսելոնան» հիմա էլ ցանականում է ընթացիկ մցրաշրջանի վերջում ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին։
Կատալոնացիները 70 մլն եվրո են առաջարկում 22-ամյա արգենտինացու համար։ Բացի այդ կիսապաշտպան Արտուրո Վիդալին և պաշտպան Նելսոն Սեմեդուին, սակայն միլանյան ակումբը մերժել է։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
«Ինտերը» հայտնել է, որ Լաուտարոյի համար հրաժարագին է պահանջում 111 մլն եվրո։
Հավելենք, որ «Բարսելոնան» հայտնել է՝ տարեկան 10 մլն եվրո է պատրաստ վճարել հարձակվող Լաուտարո Մարտինեսին։