«Բարսելոնան» Լա լիգայի 32-րդ տուրում սեփական հարկի տակ պարտվեց «Կադիսին» 0:1 հաշվով:
Մինչ այդ կատալոնական ակումբը սեփական հարկի տակ պարտվել էր «Այնտրախտին» (2:3) Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում։
Բարսելոնան 2003 թվականի ապրիլից հետո առաջին անգամ սեփական հարկի տակ երկու անընդմեջ պարտություն կրեց։