fbpx
Առողջապահություն

Հայաստանում քովիդից բուժում ստացողների թիվը նվազել է 2000-ից

Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 19-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422784 դեպք, որոնցից 410485-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1995 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 3332 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 14 նոր դեպք, ապաքինվել են ևս 27-ը։ Մեկ օրում հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Մինչ այս կատարվել է 3015864 թեստավորում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ