Sport.es-ի փոխանցմամբ՝ «Ինտերը» մոտ է «Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալի տրանսֆերին հասնելուն։ «Ինտերը» Վիդալի տրանսֆերի համար առաջարկել է 15 միլիոն եվրո։ Իսկ կատալոնական ակումբը իր կիսապաշտպանի համար պահանջում է 20 միլիոն եվրո։
Ակումբները դեռևս շարունակում են բանակցությունները ֆուտբոլիստի ծառայությունների վերաբերյալ։ Վիդալը Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 22 հանդիպումներում 6 գոլ է խփել։