Բարսելոնայում կողոպտել են հյուրանոցային համարը, որտեղ հանգստանում էին Կատարի իշխող ընտանիքի անդամները։ Այս մասին հայտնում է La Vanguardia-ն:
Ըստ տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 29-ին: Կողոպտիչներին հաջողվել է բացել չհրկիզվող պահարանը, որում եղել են ժամացույցներ եւ 30 հազար եվրո արժողությամբ զարդեր: Նախնական տվյալներով՝ հանցագործները տեղյակ էին, թե համարում ովքեր են ապրում:
Այժմ Կատալոնիայի ոստիկանությունը քննություն է կատարում:
Նշենք, որ անցյալ տարի կողոպտիչների զոհն էր դարձել սաուդցի արքայադուստրը: