fbpx
Սպորտ

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան նոր նախագահ ունի

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (FIBA) նախագահի պաշտոնում արգենտինացի Օրասիո Մուրատորեին փոխարինել է Համանե Նյանգը:

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացված FIBA-ի 21-րդ կոնգրեսում Մալիի ներկայացուցչի օգտին միաձայն քվեարկել են բոլոր՝ 156 պատվիրակները:

Կոնգրեսին մասնակցում էր նաեւ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:

Համանե Նյանգը նախկինում զբաղեցրել է FIBA-ի փոխնախագահի, Մալիի սպորտի նախարարի ու երկրի բասկետբոլի ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնները:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ