«Բոսթոն Սելթիքսի» բասկետբոլիստ Տակո Ֆոլը գլխի շրջանում վնասվածք է ստացել՝ առաստաղին հարվածելու պատճառով։
Տակո Ֆոլի հասակը կազմում է 231 սանտիմետր։ Վերջինս ձեռքերը մարզումից հետո լվացել է ձեռքերը և չի տեսել «ցածր առաստաղ» գրությամբ ցուցանակը: Բասկետբոլիստը անուշադրության է մատնել դեպքը և գնացել է մարզման։ Հաջորդ օրը Տակոն իրեն վատ է զգացել և հիվանդանոց է տեղափոխվել՝ ուղեղի ցնցման կասկածանքով։ Այս մասին տեղեկացնում է Masslive-ը։
Արդյունքում Ֆոլը «Բոսթոնի» կազմում մեկնել է «Ֆիլադելֆիայի» դեմ խաղին, սակայն խաղադաշտ դուրս չի եկել: