fbpx
Սպորտ

Բասկետբոլի կանանց ԲԽ․ Լես Ֆոքսեսը հաղթել է առաջին խաղում

Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ բասկետբոլի կանանց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին խաղում «Լես Ֆոքսես»-ը հյուրըկալվելիս 101-47 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Գյումրի» ակումբի նկատմամբ։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Արմինե Արմուտյանը(Գյումրի), ով վաստակել է 22 միավոր։

Առաջնությունը անցկացվելու է շրջանաձև համակարգով` 6 շրջանով: Այնուհետև 6 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ–օֆֆ փուլում:

Մասնակից թիմերն են՝

«Հատիս» (Երևան)
«Լեգենդ» (Երևան)
«Գյումրի» (Գյումրի)
«Արցախ» (Երևան)
«Լես ֆոքսես» (Երևան)
«Էրեբունի » (Երևան)

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ