Լա Լիգայի 10-րդ տուրում տեղի ունեցավ «Աթլետիկոն» ընդդեմ «Աթլետիկի» հանդիպումը։ Խաղն ավարտվեց 2-0 հաշվով՝ «Աթլետիկոյի» հաղթանակով:
Խաղի հաշիվը բացեց Սաուլ Նյիգեսը, իսկ 64-րդ րոպեին Ալվարո Մորատան կրկնապատկեց այն:
Այժմ մադրիդյան ակումբը 19 միավորով հավասարվում է առաջատար «Բարսելոնային», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:
Իսկ բասկյան «Աթլետիկը» 13 միավորով 10-րդ հորիզոնականում է: