Սպորտ

Բավարիան 5 տարվա պայմանագիր է կնքել Շալկեի դարպասապահի հետ

«Բավարիայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ 23-ամյա դարպասապահ Ալեքսանդր Նյուբելը բուժզննում է անցել «Բավարիայում» և մյունխենցիների հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

Մինչ այս Նյուբելը հանդես է եկել «Շալկեում»: Դարպասապահի  տեղափոխության համար «Բավարիան» պայմանավորվել էր դեռ այս տարվա հունվարին:

«Նյուբելը ամենատաղանդավոր դարպասապահներից է: Նա կշարունակի կատարելագործվել «Բավարիայում»: Նա մեզանից անհրաժեշտ աջակցություն կստանա»,- նշել է «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ