Սպորտ

Բավարիան և Սիթին կրկին բանակցություններ են վարել. Sky Germany

Sky Germany-ի հաղորդմամբ՝ անցալ շաբաթ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» և Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» կրկին բանակցություններ են վարել Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Լերոյ Սանեի տրանսֆերի շուրջ։

24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Մանչեսթեր Սիթին» պահանջել է 70 միլիոն եվրո։ Այս պահին «Բավարիան» ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 40 միլիոն եվրո։

2016 թվականից Լերոյ Սանեն հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վաճառել Լերոյ Սանեին, որի պայմանագիրը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ նախատեսված է մինչև 2021թ․ հունիս։

Նշենք, որ Լերոյ Սանեն ևս ցանկություն է հայտնել կարիերան շարունակել շարունակել «Բավարիայում»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ