fbpx
Սպորտ

Բավարիան չի մասնակցի այդ խելագարությանը․ Ռումենիգեն՝ ֆուտբոլիստների աշխատավարձերի մասին

«Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն կիսվել է իր կարծիքով՝ կապված համաշխարհային ֆուտբոլում խաղացողների աշխատավարձերի հետ։

«Շուկան ամբողջովին փոխվել է։ Ինձ անհանգստացնում է ոչ միայն խաղացողների տրանսֆերային արժեքները։ 100 կամ 120 միլիոն եվրո արժեցող տրանֆերներն արդեն չեն զարմացնում։

Ես ավելի շատ անհագստացած եմ աշխատավարձերի բարձրացմամբ, մասնավորապես՝ Իսպանիայում, Անգլիայում և Իտալիայում։ Պետք է զգույշ լինել, որ աշխատավարձերի հետ կապված իրավիճակը դուրս չգա տիրապետումից։ Դրանք ուղղակի անհավանական են։

Օրինակ՝ Գրիզմանի աշխատավարձը երկնիշ թվանոց միլիոն եվրոներ են։ Բազմապատկեք այս թիվը երկուսով․ ակումբները, ախր վճարում են նաև հարկեր։

Մենք պետք է գտնենք մեր փիլիսոփայությունը։ «Բավարիան» չի մասնակցի այդ խելագարությանը։ Մենք ցանկանում ենք ունենալ լավ, հաջողակ թիմը, որը կխաղա գրավիչ ֆուտբոլ։ Սա մեծ կորուստների հետ է կապված, բայց մենք պետք է գնանք մեր ճանապարհով», – ասել է Ռումենիգեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ