Մյունխենի «Բավարիան» գտել է այն կենտրոնական հարձակվողին, ով կարող է փոխարինել Ռոբերտ Լևանդովսկուն։
Այս մասին գրել է լրագրող Պաուլո Բարգիջիան։
Նա նշում է, որ մյունխենյան ակումբի ղեկավարության տեսադաշտում է հայտնվել «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը, ում համար «Բավարիան» պատրաստ է վճարել 100 միլիոն եվրո։
22-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանի 10 խաղերում դարձել է 9 գոլի հեղինակ։