Գերմանիայի Գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Հերտան» սեփական հարկի տակ ընդունեց Մյունխենի «Բավարիային»: Խաղը կայացավ «Օլիմպիաշտադիոնում» և ավարտվեց հյուրերի հաղթանակով` 3:2:
Հաղթողի կազմում դուբլի հեղինակ դարձավ Սերժ Գնաբրին: Տանտերերի կազմում աչքի ընկան Մաքսիմիլիան Միտելշտեդտը և Դեյվի Զելկեն: Հաղթական գոլը խփվեց 98-րդ րոպեին:
Գոլով աչքի ընկավ «Բավարիայի» հարձակվող Կինգսլի Կոմանը:
Այսպիսով, «Բավարիան» այս հաղթանակի շնորհիվ դուրս եկավ Գերմանիայի Գավաթի 1/4 եզրափակիչ:
Հաղորդում է armsport.am-ը։