fbpx
Աշխարհ

Շրի Լանկայում բախումներից տուժել է ավելի քան 80 մարդ

Շրի Լանկայում զանգվածային փողոցային բողոքի ցույցի մասնակիցների և ոստիկանության և զինվորականների միջև բախումների արդյունքում տուժել է ավելի քան 80 մարդ, երբ ցուցարարները փորձել են գրավել վարչապետի գրասենյակը և երկրի խորհրդարանի համալիրը։ Հայտնում է Daily Mirror-ը։

Տեղեկության համաձայն՝ 84 մարդ տեղափոխվել է մայրաքաղաք Կոլոմբոյի հիվանդանոցներ։ Այս թվից կեսը (42 մարդ) վիրավորվել է ցուցարարների կողմից խորհրդարանի համալիր ներխուժելու փորձի ժամանակ, մնացածը վիրավորվել են վարչապետի գրասենյակի գրավման ժամանակ տեղի ունեցած բախումների ժամանակ։

Նախագահ Գոտաբայ Ռաջապակսայի կառավարության դեմ զանգվածային փողոցային ցույցերը սկսվել են Կոլոմբոյում ապրիլի վերջին։ Փողոցային ցուցարարները կառավարությանը մեղադրում են տնտեսական քաղաքականություն վարելու մեջ, որը հանգեցրել է երկրի ամենավատ տնտեսական ճգնաժամին։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ