Երեկ՝ մայիսի 21-ին, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 00:10-ի սահմաններում, Ավան վարչական շրջանի Մ. Բաբաջանյանի փողոցում՝ ֆուտբոլի ակադեմիայի դիմաց, Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Տիգրան Հակոբյանը՝ իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով բախվել է ավազե թմբին:
Վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ, Երևանի բնակիչ Լ.Խ-ն և Կոտայքի մարզի բնակիչ Թ.Վ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Միքայելյան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և քննչական կոմիտեի աշխատակիցները: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Պարզվում են նաև շինարարական այն կազմակերպության տվյալները, որը ցուցաբերել է անփույթ վերաբերմունք, տարածքում չի ապահովել անվտանգության անհրաժեշտ կանոններ, բացակայել են նախազգուշացնող ցուցանակներն ու արտաքին լուսավորությունը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: