fbpx
Աշխարհ

Բայդենը ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Բայդենի ու Զելենսկու հեռախոսազրույց են ունեցել: CNN-ի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Ռուսաստանի ռազմական գործողությունները և Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացմանն ուղղված ԱՄՆ վերջին ջանքերը։

«Նախագահ Բայդենը վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ շարունակելու Ուկրաինային տրամադրել անվտանգության, տնտեսական և հումանիտար օգնություն, Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել իր պատերազմական հանցագործությունների և վայրագությունների համար»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Բայդենը Զելենսկուն վստահեցրել է, որ Վաշինգտոնի առաջնահերթությունը Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդումն է։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ