Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ։
Այս մասին տեղեկացնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ բայդենի այցի նպատակը G20-ի երկրների ղեկավարների հանդիպումներին, որոնք կկայանան շաբաթ և կիրակի օրերին։
Այցի շրջանակներում Բայդենը հանդիպումներ է ունենալու նաև Հռոմի Ֆրանցիսկոս Պապի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի հետ։