ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պաղեստինցիների 316 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի։ Այն նպատակ ունի աշխուժացնելու Վաշինգտոնի և Ռամալլայի միջև կապերը: Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։
Նշվում է, որ օգնության փաթեթը ներառում է 100 միլիոն դոլար Արևելյան Երուսաղեմում հիվանդանոցների ցանցի համար՝ Կոնգրեսի կողմից հավանություն ստանալու պայմանով, իսկ 200 միլիոն դոլար կտրամադրվի ՄԱԿ-ի Մերձավորարևելյան գործակալությանը՝ պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման համար: