ԱՄՆ ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ սխալ քաղաքականություն է վարում: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը համազգայինն հեռուստաբանավեճի ժամանակ:
Նրա խոսքով՝ Թրամփը պատկերացում չունի, թե ինչ է անում արտաքին քաղաքականության ոլորտում:
«Ռուսաստանի ղեկավարությունը ամեն ջանք ներդնում է ՆԱՏՕ-ն պառակտելու համար, իսկ Թրամփը դրան չի հակազդում»,-ասել է նա:
Ինչպես հավաստիացնում է Բայդենը, հանդիպելով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ՝ Թրամփը Հյուսիսային Կորեային տվել է այն ամենը, ինչ երկիրը ցանկացել է։ ԱՄՆ նախագահի քաղաքականությունը հանգեցրել է Վաշինգտոնի և Սեուլի կապերի լուրջ թուլացման։
«ԱՄՆ-ը դաշնակիցների հետ միասին պետք է ճնշում գործադրի Չինաստանի վրա՝ հասնելու օգնության նրա կողմից Կորեական թերակղզու միջուկազերծման հարցում։ Թրամփը նաև պետք է ավելի ակտիվ քննադատի Չինաստանի իշխանություններին մարդու իրավունքների խախտումների համար»,-ասել է նա։
Բայդենն այժմ Դեմոկրատական կուսակցությունից Թրամփի ամենահավանական մրցակիցներից մեկն է 2020 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։