Թուրքական «Բայքար» ընկերությունը հնարավոր չի համարում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մատակարարումը Ռուսաստան և կշարունակի աջակցել Ուկրաինային՝ անկախ ամեն ինչից։ Մոսկվայի հետ համագործակցության հնարավորությունը BBC-ին տված հարցազրույցում բացառել է ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը։
«Մեզ համար փողը առաջնահերթություն չէ։ Փողն ու նյութական ռեսուրսները երբեք նպատակ չեն եղել մեր բիզնեսում։ Ուկրաինայի հետ մեր բարեկամությունն ու համագործակցությունը շարունակվում է երկար տարիներ։ Ուստի, ինչքան էլ մեզ առաջարկեն, այս իրավիճակում իրենց ԱԹՍ-ներ հանձնելու մասին խոսք լինել չի կարող»,- ասել է նա։.