Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ և քննարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և խաղաղությանն ուղղված ջանքերի հեռանկարները:
Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը հավատարիմ և լիովին պատրաստ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար:
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ՀԱՊԿ գագաթնաժողովի և հոկտեմբերի 31-ին նախատեսված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախօրեին։
